Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում մեկ մարդ զոհվել, մեկը ծանր վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Մարսելի 15-րդ թաղամասի մարզադաշտում կայացած մունիցիպալ ֆուտբոլային խաղի ժամանակ:

Ավտոմեքենան մոտեցել էր մարզադաշտին, դրանում նստած մարդիկ կրակ էին բացել երկու ֆուտբոլիստների վրա, արդյունքում մեկ մարդ մահացել էր, մեկը՝ ծանր վիրավորվել:

Հարձակվողները փախուստի էին դիմել, նրանց դրդապատճառները դեռ անհայտ են: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հետաքննություն է սկսել: