Փորձագետների կարծիքով՝ Չեխիայի Հարավային Մորավիայի շրջանի Բրժեցլավ եւ Հոդոնին քաղաքների տարածքներին հարվածած տորնադոյից վնասված ավելի քան 60 բնակելի շենք հնարավոր չէ վերականգնել: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է հանրապետության հրշեջ ծառայության ներկայացուցիչ Իրժի Պելիկանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ այդ տները պետք է քանդվեն, դրանք չեն կարող վերականգնվել: Խոսքը հիմնականում մեկ հարկանի եւ երկհարկանի քոթեջների, ինչպես նաեւ 20-րդ դարի առաջին կեսին կառուցված աղյուսե տների մասին է: Բնական աղետի զոհ է դարձել հինգ մարդ, այդ թվում՝ մի հղի կին: Նա մահացել էր շենքերից մեկի փլված մետաղական կոնստրուկցիաների տակ:
Բժիշկներն օգնություն են ցուցաբերել շուրջ 300 տուժածի: Տորնադոյից տուժած շրջանի բնակիչներից ոչ մեկը որպես անհայտ կորած նշված չէ:
Օդերեւութաբաններն ու այլ մասնագետներ, ուսումնասիրելով աղետի գոտիները, եկել են այն եզրակացության, որ F2-F3 կատեգորիայի տորնադոն կարող էր տեղաշարժվել այնտեղ Ֆուձիտաայի սանդղակով: Այն պոկում էր տների տանիքները, կոտրում էր ուղղահայաց պատերը, շրջում ավտոմեքենաներն ու արմատախիլ անում ծառերը: Տորնադոյի քամու արագությունն առնվազն 219 կմ/ժամ էր:





























