Պայթուցիկով լցված երեք անօդաչու թռչող սարքեր լույս շաբաթ գիշերը հարվածներ են հասցրել իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի հյուսիսարեւելյան ծայրամասերին, գրում է «Ինտերֆաքսը»:
Հրապարակման համաձայն՝ մի անօդաչու ինքնաթիռն ընկել է ու պայթել այն վայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, որտեղ ընթանում է Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության շինարարությունը: Մյուս անօդաչուի ընկնելու ժամանակ պայթուցիկ սարքը չի աշխատել:
Պատճառվել է նյութական վնաս, զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:





























