Կանադայում Կամլուփս քաղաքում հնդկացի երեխաների համար նախկին կաթոլիկ ինտերնատի տարածքում 2015 երեխայի մնացորդներ հայտնաբերելուց մի քանի շաբաթ անց քաղաքի արվարձաններում այրվել է եւս երկու կաթոլիկ եկեղեցի, հաղորդում է DW-ը:
Մեկ ժամում կրակը ոչնչացրել է Սուրբ Աննայի եւ Չապակի եկեղեցիները: Ոստիկանության ներկայացուցիչն անվանել է հրդեհները «կասկածելի»: Իշխանությունները ստուգում են մեկ շաբաթ առաջ Պենտիքթոն եւ Օլիվեր քաղաքներից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող եկեղեցիներում տեղի ունեցած հրդեհները: Հետաքննությունը դեռ չի ավարտվել:
Մեկ շաբաթ առաջ Կամլուփս քաղաքում հնդկացի երեկաների համար նախկին կաթոլիկ ինտերնատի տարածքում 215 երեխայի այրված մնացորդներ են հայտնաբերվել: Դա կասկածների ալիք է բարձրացրել Կանադայի ամբողջ տարածքում:
Կանադայում 1874 թվականից հետո իշխանությունները խլել էին շուրջ 150 հազար երեխաներ արմատական ժողովուրդներից եւ խառը զույգերից, եւ հարկադրաբար տեղափոխել այդ երեխաներին կաթոլիկ մանկատներ վերադաստիարակելու համար սպիտակ քաղաքակրթության պայմաններին ադապտացնելու նպատակով: Այդ երեխաների մեծամասնությունը բռնաբարվել է եւ ենթարկվել դաժան վերաբերմունքի, առնվազն 3200-ը մահացել է հիմնականում տուբերկուլոզից:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 25-ին պաշտոնապես ներողություն է խնդրել հարկադիր ասիմիլյացիայի խայտառակ քաղաքականության համար: Նա կոչ է արել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նույնպես ներողություն խնդրել:





























