Կիրակի Հնդկաստանի հյուսիսային մասում՝ Քաշմիրի մերձակայքում ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաշեն պայթուցիկ սարք եւ կանխարգելել խոշոր ահաբեկչություն: Այդ մասին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Դիլբագխ Սինգխը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«5-6 կգ քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքը հայտնաբերվել է Ջամուի ոստիկանության կողմից: Այդ սարքը ստացվել է «Լաշքար-է Թայբա» խմբավորման ահաբեկչից եւ պետք է տեղադրվել ինչ-որ մարդաշատ մասում»,-հայտարարել է Սինգխը: Կասկածյալը բերման է ենթարկվել եւ այժմ հարցաքննվում է: Հավանաբար, առաջիկայում բերման կենթարկվեն նաեւ մյուս հանցագործները:

Ջամուի եւ Քաշմիրի ոստիկանությունը նաեւ հետաքննում է փոքր ինտենսիվության երկու պայթյուն, որոնք կիրակի ավելի վաղ տեղի են ունեցել Ջամուում՝ Ռազմաօդային ուժերի բազայի շրջանում: Գործակալության աղբյուրների տվյալներով՝ լուրջ ավերածություններ տեղի չեն ունեցել միջադեպի հետեւաքնով, սակայն երկու մարդ ստացել է թեթեւ վնասվածք:

Ենթադրաբար, պայթուցիկ նյութերը նետվել են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Այդ ԱԹՍ-ների հնարավոր թիրախն էր ինքնաթիռը, որը գտնվում էր շրջանում տեղակայված թռիչքուղու վրա: