Դատարանի կողմից մահապատժի վճիռը կայացնելուց հետո «Աշ Շաբաբ» խմբավորման 18 ահաբեկիչներ մահապատժի են ենթարկվել այսօր՝ հունիսի 27-ին, Սոմալիում, հաղորդում է Սինխուան:

Դատավոր Մոհամուդ Աբդի Մոհամեդը հայտարարել է, որ բոլոր դատապարտյալները մեղավոր էին պաշտոնատար անձանց սպանությունների մեջ: «Դատարանը ճիշտ միջոցներ է ձեռնարկել նրանց դեմ»,-նշել է նա:

«Աշ Շաբաբ» խմբավորումն անվանել է մահապատիժը որպես անմեղ քաղաքացիական անձանց  զանգվածային սպանություն, որը կատարվել է Պունթլենդ նահանգի կողմից:

Խմբավորումն իրագործել է սպանությունների եւ պայթյունների շարք Մուդուգ շրջանում: Պունթլենդի պաշտոնատար անձինք խոստացել են պատասխանատվության ենթարկել ահաբեկչական խմբավորման ցանկացած անդամի կամ ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված ցանկացած անձի: