ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը բամբասանքներ են։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արթուր Մելիքյանը։
«Դրանք բամբասանքներ են։ Այս պահին ինձ որեւէ հիմք հայտնի չէ, որի հիման վրա ինձ պետք է աշխատանքից ազատեն»,- ասաց Մելիքյանը։
Նշենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, եւ Արթուր Մելիքյանը նրանցից առաջինն է:





























