ԱՄՆ-ը մտահոգ է այն տեղեկությունից, որ Չինաստանը կառուցում է ավելի քան 100 հոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար։

The Washington Post-ը, հղում կատարելով պատկերների առեւտրային արբանյակների հետազոտությանը, տեղեկացրել է, որ հորերը կառուցվում են անապատում, Յումեն հյուսիսարեւմտյան քաղաքից ոչ հեռու։

Մոնթերեյում Ջեյմս Մարթինի չտարածման հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ Հանսյու նահանգում 119 շինհրապարակները նման են միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների համար գոյություն ունեցող չինական արձակման սարքերին։

«Ես կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, որ այդ հրապարակումները եւ այլ իրադարձություններ ենթադրում են, որ Չինաստանի միջուկային զինանոցը կաճի ավելի արագ եւ շատ ավելի բարձր մակարդակի կհասնի, քան, գուցե, սպասվում էր ավելի վաղ»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Դա անհանգստացնում է»,- ասել է նա։ «Դա հարցեր է առաջացանում Չինաստանի մտադրությունների մասին։ Եվ մեզ համար դա ընդգծում է միջուկային ռիսկերի նվազեցման գործնական միջոցներ ընդունելու կարեւորությունը»,- ավելացրել է նա։