Շարունակական բախումները թուրք զինվորականների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) միջեւ վտանգում են հնագիտական հուշարձանները Իրաքյան Քրդստանի Դախուք գավառում, հաղորդում է Ahval-ը:

Պաշտոնական անձինք ասում են, որ կա առնվազն 79 հայտնի հնագիտական հուշարձան ակտիվ հակամարտությունների շրջաններում՝ Դախուք քաղաքի Ամեդի եւ Զախո համայնքներում:

Duhok Antiquities-ի գործադիր տնօրեն Բեքաս Բրիֆքանին մեղադրում է Թուրքիային Բարոխ ամրոցի ավերման մեջ վերջին գործողության ընթացքում, որում թուրք զինվորներն օգտագործել են բուլդոզերներ ռազմական դիրքեր ստեղծելու համար: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան ռմբակոծել է Բարվարի Բալայում Քումրի ամրոցը:

Զեկույցում նաեւ ասվում է, որ Դախուքը բազմաթիվ արտեֆակտների եւ տարբեր հին քաղաքակրթությունների հուշարձանների համար տուն է՝ ներառյալ Չարսթին քարանձավը:

ՔԲԿ-ն հաճախ օգտագործում է քարանձավները թուրքական ավիահարվածներից եւ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար: Բրիֆքանին նշել է, որ հնագետները չեն կարող օգտագործել քարանձավները կամ բնական նշանակության այլ տարածքները վնասը գնահատելու համար, քանի որ դրանք տեղակայված են հակամարտության ակտիվ գոտիներում:

Մայիսի վերջում իրաքյան քրդերը վրդովմունք են հայտնել, երբ իմացել են, որ Թուրքիան կտրում է սահմանամերձ շրջանների տարածքում անտառները, որպեսզի կառուցի նոր ճանապարհներ ռազմական նշանակության համար: