Վերջին 24 ժամում «Թալիբան» շարժման ահաբեկիչները վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի 13 շրջանների նկատմամբ, գրում է Ինտերֆաքս-ը:

Դա շրջանների առավելագույն թիվն է, որը թալիբներին հաջողվել է գրավել այդքան կարճ ժամանակահատվածում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայում թալիբները վերահսկում են երկրի 370 շրջաններից 110-ը:

Իր հերթին Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին օրվա ընթացքում ոչնչացվել է 224 թալիբ երկրի ինը գավառներում տեղի ունեցած մարտերի ընթացքում: Նախարարությունում խոստացել են հետ վերցնել թալիբների կողմից գրավված շրջանները: