Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ երկխոսությունն անհրաժեշտ է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա հայտարարել է, որ Եվրոպայում պարադոքսալ իրավիճակ է. երիտասարդ եվրոպացիները փաստացի լարվածություն են հրահրում:

«Եվրոպայում նույնպես դա բարդ է անել: Այնտեղ առհասարակ պարադոքսալ իրավիճակ է: Երիտասարդ եվրոպացիները, որոնք փաստացի հրահրում են այդ լարվածությունը»,-ասել է Պեսկովը:
«Դե տեսեք, եկեք վերցնենք Մերձբալթյան երկրները: Դա այն երկրներն են, որոնք ընդունում են իրենց մոտ ամերիկյան կործանիչները, որոնք անում են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի այդտեղ կանչեն արտասահմանյան զորքերին, մոտեցնեն դրանք մեր սահմաններին, դա այն երկրներն են, որոնք ամեն օր ասում են, որ վտանգ են տեսնում Ռուսաստանում եւ զգում այդ վտանգն անմիջապես իրենց մաշկի վրա»,-հավելել է Պեսկովը:

«Երբ Գերմանիան, Ֆրանսիան փորձում են նոր կամերտոն սահմանել, նրանք բախվում են այդ պատին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության բացակայության խուլ պատին»,-ասել է Պեսկովը: «Ես անգամ չեմ խոսում կարգավորման մասին, ես խոսում եմ պարզապես երկխոսությունը վերականգնելու մասին, որն այդքան անհրաժեշտ է Բրյուսելի եւ Մոսկվայի համար»,-հավելել է նա: