Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, սակայն դրա հարաբերությունները Ռուսաստանի հետ օրինակ են, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ կարելի է եւ պետք է կառուցել գործընկերային հարաբերություններ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Sputnik-ը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն միաժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ծառայում են որպես օրինակ, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ, ի դեմս Թուրքիայի, կարելի է եւ պետք է կառուցել գործընկերային հարաբերություններ»,-նշել է Պեսկովը:
Նա նշել է, որ դա նաեւ այն բանի վկայությունն է, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, չնայած այդ դաշինքում անվիճելի կարգապահությանը, որը հիմնված է շատ պարզ ուղղահայացի վրա, որի վերեւում Միացյալ Նահանգներն են, կարող են պահպանել ինքնիշխանություն եւ զբաղեցնել պատասխանատու դիրք տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու առումով:
Ուստի այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, եւ ավելի շուտ այդ հարաբերությունները կայունացնող են մեր տարածաշրջանի համար, հավելել է Պեսկովը:





























