Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կվիրահատվի Իտալիայի մայրաքաղաքի Ջեմելիի անվան հիվանդանոցում: Այդ մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
«Այսօր ցերեկը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելել է Հռոմում Ա.Ջեմելիի անվան բուժկենտրոն, որտեղ կանցկացվի նրա պլանային վիրահատությունը հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզի կապակցությամբ»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
84-ամյա հովվապետի վիրահատությունը կիրականացնի պրոֆեսոր Սերջիո Ալֆյերին: Ավելի ուշ Վատիկանից կհայտնեն վիրաբուժական միջամտության արդյունքների մասին, հաղորդում է RT-ն:





























