Մի քանի երկրներ ինքնաթիռներ է ուղարկել Կիպրոս հրդեհամարման աշխատանքների համար անտառային հրդեհների հարցում օգնելու նպատակով, որոնք պաշտոնապես անվանում են երկրի պատմության մեջ ամենաուժգինը, հաղորդում է ВВС-ն:
Հունաստանը, Իտալիան եւ Իսրայելը խոստացել են օգնություն ցուցաբերել, իսկ բրիտանական զորքերը, որոնք տեղակայված են կղզում, արդեն գործարկվել են: Հրդեհը, որն ավելի է տարածվում ուժգին քամիների պատճառով, հանգեցրել է մի քանի գյուղի տարհանման: Կիրակի հաստատվել էր, որ հրդեհի հետեւանքով զոհվել է չորս մարդ: Ենթադրվում է, որ զոհերը գյուղատնտեսական ոլորտի եգիպտացի աշխատակիցներ են, որոնք կորել են անհետ, երբ նրանց մեքենան ոչնչացվել էր հրդեհի հետեւանքով:
Կիրակի ներքին գործերի նախարար Նիքոս Նուրիսը հայտարարել է լրագրողներին. «Բոլոր նախանշանները հաստատում են փաստը, որ նրանք անհետ կորած չորս քաղաքացիներ են, որոնց մենք որոնում ենք երեկվանից»: Նա նշել է, որ դա ամենախոշոր հրդեհն է՝ սկսած 1974 թվականից՝ նկատի ունենալով տարին, երբ Կիպրոսը մասնատվել էր թուրքական ներխուժման հետեւանքով: Նա խոստացել է, որ կառավարությունն անհապաղ օգնություն կցուցաբերի տուժածներին եւ նրանց ընտանիքներին:





























