Սոմալիի ազգային բանակը (ՍԱԲ) հայտարարել է «Աշ Շաբաբ»-ի 15 ահաբեկիչներին ոչնչացնելու մասին կիրակի երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած դաժան մարտերի ընթացքում, հաղորդում է Shabelle Media Network-ը:

ՍԱԲ-ի ներկայացուցիչ Ալի Խաշի Աբդին տեղեկացրել է, որ բանակը նաեւ վիրավորել է մի քանի ահաբեկիչներին Սոմալիի Հալմուդուգ նահանգի մայրաքաղաքի հարեւանությամբ: «ՍԱԲ-ի զինծառայողները սպանել են Աշ Շաբաբի 15 ահաբեկիչներին, ինչպես նաեւ հայտնաբերել 10 միավոր զենք Սոմալիի կենտրոնական մասում Հալգադուդ շրջանի Հուրիել եւ Դուսամարեբ քաղաքների միջեւ մարտերի ընթացքում այսօր առավոտյան»,-նշել է նա:

Աբդին հավելել է, որ գործողությունն անցկացվել է այն բանից հետո, երբ հետախուզությունը տեղեկատվություն էր տարածել, որ «Ալ Շաբաբի» ահաբեկիչները տեղադրում են ականներ գլխավոր ճանապարհի երկայնքով: