Նորվեգիայում կայծակը սպանել է երկու քույրերի , հաղորդում է AP-ը:
Նրանք 18 եւ 12 տարեկան էին:
Հարեյդի քաղաքապետ Բերնթ Բրանդալը նրանց մահը «ողբերգական իրադարձություն» է անվանել, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել, քանի որ եղանակը շատ արագ է փոխվել:
Նորվեգական NRK հեռուստաընկերությունը հայտնել է, որ կիրակի այդ շրջանում կայծակի ավելի քան 800 հարված է գրանցվել:





























