Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել վերջին տարիների առաջին առաջատար սմարթֆոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ITHome պորտալին:
Սմարթֆոնը կկոչվի PureView եւ հագեցած կլինի բարձրակարգ չիպսեթով: Վերջինս աջակցություն կտրամադրի հինգերորդ սերնդի բջջային ցանցերում աշխատանքին:
Այլ բնութագրերի թվում են AMOLED էկրանը`120 Հց թարմացման հաճախականությամբ, Zeiss օպտիկայով տեսախցիկները եւ 6000 մԱ/ժ մարտկոցը: Nokia-ի շարքի հավանական առաջատարի մասին մնացած տեղեկությունները գաղտնի են պահվում:
Ֆիննական ընկերությունն արդեն երկու տարի չի արտադրում իսկապես առաջատար սմարթֆոններ՝ վերջինը հինգ խցիկանոց Nokia 9 PureView-ն էր, որը շուկան սառնությամբ ընդունեց: Նորույթը կարող է ներկայացվել արդեն 2021 թվականի նոյեմբերին, դրա արժեքը չի բացահայտվում:





























