Չինական Vivo տեխնոլոգիական ընկերությունը, որը սմարթֆոնների խոշորագույն արտադրողներից է, կարող է սկսել ներկառուցված տեսախցիկ-դրոնով սմարթֆոններ թողարկել: Փոքր դրոնը կպահվի սարքի մեջ հատուկ մասում, որտեղից այն կարելի է հանել ու գործարկել, որպեսզի, օրինակ, դիտարժան սելֆի անի, հաղորդում է Planet-today-ը:
Թվում է, թե ֆանտաստիկա է, բայց Vivo-ն, համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալների բազայի, իսկապես արտոնագրել է նման սարք: Vivo-ի ինժեներները որոշել են, որ ապագան, որում սմարթֆոններին ժամանակն է ունենալ ներկառուցված քվադրոկոպտերներ, արդեն եկել է: Vivo-ի նորարարական սմարթֆոնը հիշեցնում է արդեն գոյություն ունեցող սարքերն արտագնա սելֆի-տեսախցիկով, բայց տեսախցիկի փոխարեն դրանից դրոն (տեսախցիկով) դուրս կգա:
Արտոնագրում պատկերված է նաեւ փոքր քվադրոկոպտերը՝ ինչպես երեւում է, դրա պտուտակները դուրս չեն գալիս կորպուսի սահմաններից: Անօդաչու սարքն ունի երկու տեսախցիկ՝ մեկը վերջում (նկարահանում է հորիզոնական), իսկ մյուսը՝ ներքեւում (թույլ է տալիս օդից նկարահանել գետինը): Բացի այդ, քվադրոկոպտերն ունի ինֆրակարմիր հաղորդիչներ, որոնց օգնությամբ նա, ենթադրաբար կհետեւի շրջապատող օբյեկտներին (բախումներից խուսափելու համար):
Ժամանակը ցույց կտա, թե դրոնով հազվագյուտ սմարթֆոնը կվերածվի՞ արդյոք իսկական նախատիպի: Բայց ակնհայտ է, որ նման սարքը զգալի ուշադրության կարժանանա հետաքրքիր գաջեթների սիրահարների կողմից:





























