Գերմանիայում Միաեղջյուրի քարանձավի մուտքի մոտ գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին զարդը, գրում է Daily Mail-ը:

Փորձագետները կարծում են, որ այդ գտածոն, որը մոտ 6 սմ է երկարությամբ եւ 4 սմ լայնությամբ, աշխարհի ամենահին զարդն է:

Այն ստեղծել են նեանդերթալցիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նեանդերթալիցներն ունակ էին բարդ պահվածքի, այդ թվում՝ արվեստի միջոցով իրենց տպավորությունները փոխանցելու»,նշում են գիտնականները:

Չնայած նրան, որ փորձագետները դեռ պետք է պարզեն, թե ինչու էին հնագույն մարդիկ օգտագործում փորագրված սմբակը, այդ գտածոն ցույց է տալիս, որ նեանդերթալցիների պահվածքը մոտ է եղել Homo sapiens-ի պահվածքին (բանական մարդ):