Դանիայում կառուցվել է աշխարհում ամենաբարձր ավազե ամրոցը, որի բարձրությունը գերազանցել է քսան մետրը: Այս մասին հայտնել է Euronews-ը:

Ամրոցի կառուցման վրա աշխատել են մի քանի տասնյակ քանդակագործներ, մասնավորապես` լավագույն դանիացի քանդակագործները: Որոշվել է կառուցել ամրոցը բուրգի տեսքով` կառույցն ավելի կայուն դարձնելու համար: Քսանմեկ մետր տասնհինգ սանտիմետր բարձրությամբ բուրգի համար պահանջվել է հինգ տոննա ավազ եւ մի քանի ցենտներ կավ:

«Այստեղ կան շրջապատող իրականությունից տարատեսակ տեսարաններ: Տեղ է գտնվել նաեւ COVID-19 համավարակի համար, որը մեծապես ազդեց ողջ մարդկության վրա: Հետեւաբար, մենք տեղադրել ենք կորոնավիրուսի խորհրդանիշը ամրոցի ամենաբարձր աշտարակի վրա», - ասել է նախագծի ղեկավար Ջոն Անդերսենը:

Դանիական ամրոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձրն աշխարհում: Մինչ այժմ այդ կոչումը կրում էր Գերմանիայում 2019 թվականին կառուցված ավազե ամրոցը: Դանիայի նոր ամրոցը 3.5 մետրով բարձր է: Որպեսզի նոր ռեկորդակիրը ավելի երկար կանգուն մնա, դրա մակերեսը ծածկել են հատուկ սոսնձի շերտով: