Աշխարհում պարենի գների ինդեքսը նվազել է տարվա մեջ առաջին անգամ՝ մինչեւ 124,6 կետ:
Մայիսին ձիթապտղի յուղի գների ինդեքսը նվազել է 9,8 տոկոսով կամ 17,2 կետով՝ մինչեւ 157,5 կետ:
Հունիսին հացահատիկի գինը նվազել է 2,6 տոկոսով կամ 3,5 կետով՝ մինչեւ 129,4 կետ, ընդ որում, ամենից շատ էժանացել է եգիպտացորենը:
Կաթնամթերքի գնի ինդեքսը հունիսին նվազել է 1 տոկոսով՝ կամ 1,2 կետով՝ մինչեւ 119,9 կետ: Ամենից շատ էժանացել է կարագը համաշխարհային պահանջարկի կրճատման եւ պաշարների մեծացման պատճառով հատկապես Եվրոպայում:
Հունիսին շաքարավազի գնի ինդեքսը կազմել է 107,7 կետ, աճել է 0,9 տոկոսով:
Հունիսին մսամթերքի գնի ինդեքսն աճել է 2,1 տոկոսով կամ 2,2 կետով՝ մինչեւ 109,6 կետ: Մսի բոլոր տեսակները թանկացել են հիմնականում Արեւելյան Ասիա, առաջին հերթին՝ Չինաստա, ներմուծման ավելացման պատճառով:




























