Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1108-ով։ Մահացել է յոթ մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 374 836 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 714 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 357 804 պացիենտ։ Մահացել է 5421 մարդ։

Մեկ օրում կատարվել է 23 895 թեստ, այդ թվում 13 758 անտիգեն եւ 10 137 ՊՇՌ թեստ։

Մեկ օրում դրական է եղել թեստերի 4 64 տոկոսը, վերջին 14 օրում՝ 3,47 տոկոսը, վերջին յոթ օրում՝ 3,89 տոկոսը։

Պատվաստվել է 289 399 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 5598 մարդ։

Ներկայում կարանտինի մեջ է 78 մարդ, հիվանդանոցներում է 3285, քովիդ-հյուրանոցներում՝ 936 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։