Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը հանդես է եկել տարվա առաջին 6 ամիսների ծառայության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցությանը։
«Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության գլխավոր խնդիրը՝ հանրապետութան պետական սահմանի հուսալի պաշտպանության ապահովում, 2011 թվականի առաջին կիսամյակում կատարված է»,- հայտարարել է նա։
Գեներալի խոսքով, ձերբակալվել է պետական սահմանը խախտած ավելի քան 150 մարդ, առգրավվել է մինչեւ 60 միավոր սառը զենք, 100 հազար ռուբլու մաքսանենգ ապրանք։
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը ներառում է չորս սահմանային ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում եւ Մեղրիում, ինչպես նաեւ առանձին անցագրային կետ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։




























