Հունգարիայի իշխանությունն առաջարկել է գնել Բուդապեշտի օդանավակայանն արտասահմանցի բաժնետերերից, հաղորդում է Reuters-ը:
Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունն ավելի վաղ հետաքրքրություն է հայտնել Հունգարիայի գլխավոր միջազգային օդանավակայանի բաժնեմասերի փաթեթի գնման հարցում:
Օրբանն ասել է, որ ցանկանում է, որ օդանակակայանը գտնվի ազգային իշխանությունների ձեռքում:
Այժմ պետությունը մասնաբաժին չունի օդանավակայանում, որը մասնավորեցվել է 2005 թվականին:




























