Կուբայի նախագահ Միգել Դիաս Քանելը մեղադրել է ԱՄՆ պատժամիջոցները, որոնք խստացվել են վերջին տարիներին, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի անջատումների եւ այլ տնտեսական խնդիրների մեջ, որոնք դարձել են բողոքի ցույցերի պատճառ անցած հանգստյան օրերին, հաղորդում է Reuters-ը։
Դիաս Քանելը դատապարտել է վանդալիզմը տարբեր քաղաքներում Կուբայում վերջին տասնամյակներում խոշորագույն հակակառավարական ցույցերի ժամանակ։ «Նրանք քարեր են նետել խանութների վրա, թալանել են դրանք, շրջել են մեքենաները՝ ամբողջովին անպարկեշտ եւ հանցավոր վարքագիծ»,-ասել է նա։
Բողոքի ցույցերը բռնկվել են վերջին 30 տարվա ընթացքում Կուբայում վատթարագույն տնտեսական ճգնաժամի ֆոնին»։
Կառավարությունը ճգնաժամի մեջ մեղադրում է ԱՄՆ պատժամիջոցներին եւ համավարակին, իսկ դրա հակառակորդները հղում են անում ոչ կոմպետենտության եւ միակուսակցական համակարգի վրա։
Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սատարում են Կուբայի ժողովրդին։ «Կուբայի ժողովուրդը համարձակորեն պաշտպանում է իր հիմնարար եւ ունիվերսալ իրավունքները։ Դա իրավունքներ են, ներառյալ՝ խաղաղ ցույցի եւ ապագան ազատորեն որոշելու իրավունքները, որոնք պետք է իրացվեն»,-ասել է Բայդենը։ «Միացյալ Նահանգները կոչ են անում Կուբայի ռեժիմին ականջալուր լինել իրենց ժողովրդին եւ ծառայել նրա պահանջմունքներին այդ կենսական կարեւոր պահին, ոչ թե հարստանալ»։





























