Ավստրիայի բնակչուհին իր տան լոգասենյակում հայտնաբերել է պիթոն, որի երկարությունը կազմում է շուրջ 1 մետր, գրում է Daiy Mail-ը:
Պարբերականը նշում է, որ 68-ամյա Եվա Քասթներն ապշել է, երբ տեսել է պիթոնին, որը սողում էր զուգարանակոնքի նստատեղով:
Այնուհետեւ կինը հայտնել է արտասովոր գտածոյի մասին ոստիկանություն, որը փոխանցել է այդ տեղեկատվությունը վայրի բնության ծառայություն, որպեսզի մասնագետները լուծեն օձի մասնակցությամբ այդ խնդիրը:
Մասնագետները դուրս են բերել սողունին ավստրիացի կնոջ զուգարանից եւ տեղափոխել կենդանիների համար կացարան, որից հետո պիթոնը փոխանցվել է Ֆորխթենշթայնում սողունների կենդանաբանական այգի:



























