ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքին առաջադրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Հանրապետական Ֆլեյքը 2013-2019 թվականներին Կոնգրեսի Վերին պալատում Արիզոնան էր ներկայացնում, իսկ Ստորին պալատում՝ 2001-2013 թվականներին:

Օրենսդիրը բազմիցս քննադատել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով եւս հանրապետական էր: Անցած տարի ընտրություններից առաջ Ֆլեյքն աջակցել է դեմոկրատ Բայդենին: