ԱՄՆ-ն անուղղակի, բայց ակտիվ բանակցություններ է վարում Իրանի հետ ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու համար: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անուղղակի, բայց ակտիվ քննարկումներ ենք անցկացնում ամերիկացիներին ազատելու վերաբերյալ, որոնք անօրինականորեն ձերբակալված են եւ երկար ժամանակ զրկված են ազատությունից»,- ասել է նա: Ըստ Փրայսի՝ այս խորհրդակցություններն ընթանում են անկախ բանակցություններից՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու շրջանակներում:

«Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ, նրանցից շատերը եւս ունենք քաղաքացիներ, ովքեր կամայական եւ ապօրինի պահվում են Իրանի կառավարության կողմից: Իրանն անօրինական կերպով պահում է Ամերիկայի քաղաքացիներին՝ քաղաքական լծակներ ունենալու համար, ասում է Փրայսը:- Դա աղաղակող է»: