Փաշինյանը պահեց խոստումը՝ սկսելով հետապնդումները Սյունիքի համայնքապետերի դեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ մեկնաբանելով համայնքապետերի ձերբակալությունները:
Նրա խոսքով՝ Փաշինյանը նույնիսկ չի փորձում թաքցնել, որ մտադիր է կյանքի կոչել նախընտրական քարոզարշավի ընթացքում արված խոստումերը:
«Լինելով պետության քաղաքական առաջին դեմքը՝ նա խոստացել է, որ ընդդիմադիրներին կպառկեցնի ասֆալտին, քաղաքական հետապնդումների կենթարկի, եւ նա պահեց իր խոստումը»,-նկատեց Պետրոսյանը:
Իրավաբանին զարմացնում է այն, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն արձագանքում: Նրա գնահատմամբ՝ իշխանությունն ըստ էության իր ընդդիմախոսների քաղաքական հետապնդում է իրականացնում:





























