Բոսնիայի իշխանությունները բերման են ենթարկել բալկանյան երկրի պետական անվտանգության գործակալության ղեկավարին փողերի լվացման գործով հետաքննության շրջանակում, հաղորդում է AP-ն:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Հետախուզության վարչության ղեկավար Օսման Մեխմեդագիչին հարցաքննության համար:

Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Մեխմեդագիչը կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, անձը հաստատող փաստաթղթերը կեղծելու եւ փողերի լվացման մեջ:

Անցած տարի իշխանությունները մեղադրել են Մեխմեդագիչին իշխանությունը չարաշահելու եւ գործակալության ռեսուրսները նրան ուղղված քրեական բողոք ներկայացրած մարդու դեմ լրտեսության նպատակով օգտագործելու համար: