Ամերիկյան զենք արտադրող ընկերությունը բացասական արձագանքներ է ստացել մանկական Lego խաղալիքի տեսք ունեցող ատրճանակի հետ կապված, հայտնել է BBC-ն:
Culper Precision ընկերությունը նշել է, որ մոդիֆիկացված Glock ատրճանակը՝ Block19 անունով, նախատեսված էր «հրաձգային սպորտի իրական վայելքը ընգծգելու համար»:
Սակայն Lego խաղալիքներ արտադրող դանիական ընկերությունը պահանջել է դադարեցնել Lego խաղալիք հիշեցնող զենքերի արտադրությունը:
Հրազենի վերահսկման արշավի մասնակիցները զենքը համարել են վտանգավոր:
Culper Precision-ի հայտարարության մեջ ասվում է, որ այն որոշել է թողարկել Block19-ը` ցույց տալու համար, որ զենքը նախատեսված է «բոլորի համար », եւ որ «հրազեն ունենալը եւ դրան պատասխանատվությամբ վերաբերելը հաճելի բան է»:
Culper Precision-ի նախագահ Բրենդոն Սքոթը The Washington Post-ին հայտնել է, որ իրավաբանի հետ քննարկումներից հետո որոշել է կատարել Lego-ի խնդրանքը: Զենքը հեռացվել է զենք արտադրողի կայքէջից:





























