Հնդկաստանի Կենտրոնական բանկը (RBI) արգելել է Mastercard-ին նոր հաճախորդներ ավելացնել՝ սկսած հաջորդ շաբաթից տեղական տվյալները պահպանելու կանոնների մասին վաղեմի վեճի էսկալացիայի կապակցությամբ, հաղորդում է AFP-ն:

RBI-ն հայտնաբերել է, որ Mastercard-ը խախտել է 2018 թվականի ապրիլի շրջաբերականը, համաձայն որի՝ վճարումների մասին բոլոր տվյալները պետք է պահվեն բացառապես  Հնդկաստանում, ինչը տալիս է կարգավորող մարմին փոխանցումների մանրամասների նկատմամբ անսահմանափակ վերահսկող հասանելիություն:

Mastercard, Visa եւ American Express վճարային ծառայությունների համաշխարհային մատակարարները ներկայացել են տվյալների լոկալիզացման դեմ՝ հղում անելով ծախսերի աճին:

Mastercard-ը կարգելափակի անորոշ ժամկետով դեբետային, վարկային կամ կանխավճարված քարտեր թողարկելու հնարավորությունը Հնդկաստանում հաճախորդների համար հուլիսի 22-ից:

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Mastercard-ի ներկայիս հաճախորդները չեն տուժի:

PPRO լոնդոնյան ստարտափի տվյալներով՝ անցած տարի Mastercard-ն ապահովել է Հնդկաստանում բոլոր քարտային վճարների 33 տոկոսը: