Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, հոսպիտալից լուսանկար է հրապարակել, որտեղ տեղափոխվել է երկրի նախագահի նստավայրի վրա հարձակման ժամանակ վնասվածք ստանալուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Շնորհակալություն պահապան հրեշտակների թիմին, ովքեր օգնեցին ինձ վերապրել այս սարսափելի ժամանակները: Նրանց բարիության եւ հոգատարության շնորհիվ ես կարողացա ապաքինվել: Մինչ այժմ չեմ հավատում, որ ամուսինս գնաց՝ վերջին խոսքերը չասելով, այս ցավը երբեք չի անցնի»,-գրել է Մոիզը:

Հայիթիի նախագահը մահացու վնասվածք էր ստացել հուլիսի 7-ին իր նստավայրի վրա հարձակման ժամանակ: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը բնակչությանը հանդարտության կոչ է արել՝ վստահեցնելով, որ անվտանգության ոլորտում իրավիճակը ոստիկանության եւ զինված ուժերի հսկողության տակ է: