Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ կասկածվող 23 մարդ է ձերբակալվել: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է երկրի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նրանցից յուրաքանչյուրի տանը խուզարկություններ են անցկացվել: Հայտնաբերվել է մեծ թվով հրազենային զենք:

Նախագահը հրազենային վնասվածք էր ստացել հուլիսի 7-ին իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման ժամանակ:

Երկրում ռազմական դրություն է մտցվել 15 օրով: