ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում պարտությունից հետո պետական հեղաշրջում էր ծրագրում, գրում է CNN-ը:

ԱՄՆ  ԶՈւ շտաբերի պետերի միասնական կոմիտեի նախագահ Մարկ Միլին մտավախություն է ունեցել, որ Թրամփը կարող է պետական հեղաշրջման փորձ ձեռնարկել ընտրություններում անհաջողությունից հետո: Այս մասին ասվում է The Washington Post-ի լրագրողներ Քերոլ Լեոնինգի եւ Ֆիլիպ Ռաքերի գրքում:

«Ես միայնակ կարող եմ դա ուղղել» գրքում, որը լույս կտեսնի հաջորդ շաբաթ, ասվում է, որ Միլին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում էին կանգնեցնել Թրամփին:

Հեղինակները պնդում են, որ Միլին խոսել է ընկերների, օրենսդիրների հետ, քանի որ զգացել է, որ պետական հեղաշրջում կարող է տեղի ունենալ:

Գիրքը գրելիս լրագրողները խոսել են 140 աղբյուրների հետ: Հեղինակների խոսքով՝ Մարկ Միլին Թրամփին դիտարկել է որպես «դասական ավտորիտար առաջնորդ, որը կորցնելու բան չունի» եւ նույնիսկ նրան համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: