ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացությունը հասել է ռեկորդային ցուցանիշի պանդեմիայի շրջանում: 2020 թվականին թմրանյութերից գերդոզավորումն աճել է գրեթե 30 տոկոսով: Այս մասին հայտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը:
Ռեկորդային թվով ամերիկացիներ՝ 93 331 մարդ, մահացել է գերդոզավորումից անցած տարի, քանի որ պանդեմիայի սահմանափակումների պատճառով բուժումը դժվարացել է:
Ֆենտանիլ դեղամիջոցը մեծ պահանջարկ ունի էժան լինելու պատճառով, որի հետեւանքով գերդոզավորում ստանալն ավելի հեշտ է դառնում:
Թմրանյութերի շահագործման մասին պայքարի հարցով ազգային ինստիտուտի տվյալներով՝ գերդոզավորումից ամենից շատ մահվան դեպքերը գրանցվում են 35-44 տարեկանների մոտ:





























