Պետդեպարտամենտը մինչեւ10 միլիոն դոլարի պարգեւատրում կառաջարկի այն հաքերների մասին տեղեկատվության համար, որոնք ներգրավված են ԱՄՆ-ի խիստ կարեւոր ենթակառուցվածքների դեմ այլ երկրի կողմից լիազորված չարամիտ կիբեր գործողություններում, հաղորդել է AP-ն:
Սպիտակ տունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ համակարգելու շորթող ծրագրերը զսպելուն ուղղված ջանքերը:
Ջո Բայդենի վարչակազմը նաեւ մեկնարկում է stopransomware.gov վեբկայքը՝ սպառնալիքին դիմակայելու համար հանրությանը ռեսուրսներ առաջարկելու եւ ցանցի պաշտպանվածությունը մեծացնելու համար, հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Պետդեպարտամենտի «Պարգեւատրում արդարադատության համար» ծրագրի շրջանակներում առաջարկվում են մրցանակներ: Նշվում է, որ աղբյուրների պաշտպանության համար, որոնք կարող են բացահայտել հաքերիներին եւ (կամ) նրանց գտնվելու վայրը, կառաջարկվի «մութ ցանցում» հուշումներ փոխանցելու մեխանիզմ, իսկ պարգեւատրումը կարող է տրվել կրիպտոարժույթով:





























