Լիբանանի նորանշանակ վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ լքում է պաշտոնը  9 ամիս անց այն բանից հետո, երբ նշանակվեց խորհրդարանի կողմից: Նա հղում է արել երկրի նախագահի հետ «առանցքային տարաձայնություններին», հաղորդում է AP-ը:

Իրադարձությունների նման զարգացումը կարող է էլ ավելի երկիրն ընկղմել ճգնաժամի եւ անորոշության մեջ:

Լիբանանն աննախադեպ տնտեսական ճգնաժամ է ապրում:

«Պարզ է, որ մենք չենք կարող համաձայնության գալ նախագահի հետ»,-ասել է Հարիրին նախագահ Միշել Աունի հետ 20-րոպեանոց հանդիպումից հետո: