Ուկրաինան ստացել է թուրքական առաջին Bayraktar TB2 ԱԹՍ-ն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Այժմ Ուկրաինայում անցկացնում են համալիրի փորձարկումները տեղակայման վայրում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

«Շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ների՝ ՌԾՈւ-ն կստանա արդյունավետ հսկողություն Սեւ եւ Ազովի ծովերում, հնարավորություն կստանա խոցել հակառակորդի օբյեկտները»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: