Իսրայելցի զինվորականները խնդրել են բյուջեի զգալի ավելացման մասին հարձակողական հնարավորությունների ամրապնդման համար, եթե նրանց անհրաժեշտ լինի հարվածել Իրանի միջուկային ծրագրի ուղղությամբ: Միլիարդավոր շեկելների հարցումն արվել է բյուջեի նախնական քննարկման ժամանակ, հաղորդում է KAN իսրայելյան ալիքը:
Իսրայելը համարում է, որ Իրանի միջուկային ծրագիրը թիվ մեկ խնդիրն է, եւ ըստ հետախուզության վերջին գնահատման, եթե Իսլամական Հանրապետությունն այնուամենայնիվ որոշի հրաժարվել միջուկային համաձայնագրից, կպահանջվի մեկ տարի բավարար քանակությամբ քայքայող նյութ արտադրելու համար միջուկային ռումբ ստեղծելու նպատակով: Իսրայելի գնահատմամբ՝ Իրանին մեկ տարի անհրաժեշտ կլինի միջուկային զենք ստեղծելու համար, գրում է Jpost-ը:
Israel Hayom-ոըմ հինգշաբթի հրապարակված հոդվածում Իսրայելի ՊՆ Բենի Գանցը նշել է, որ Իսրայելը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել ինքն իրեն եւ խանգարել թշնամու գործողություններին:
«Երբ Իսրայելն ունի հուսալի ռազմական տարբերակ, դա ծառայում է ի օգուտ մյուս համաշխարհային տերություններին, եւ դա կարեւոր է Իրանի դեմ երկաթյա պատ կառուցելու եւ համաձայնագրի ճանապարհով շարժվելու համար»,-գրել է նա: «Չի կարող լինել լավ եւ լայնամասշտաբ միջուկային գործարք առանց հուսալի ռազմական լուծման»:
Գանցը նաեւ քննադատել է նախկին վարչապետ Բինյամին Նեթանյահուին՝ հայտարարելով, որ վերջին մի քանի տարվա ընթացքում նրա վարքը թույլ է տվել Իրանին գրանցել զգալի առաջընթաց միջուկային զենք ձեռքբերելու գործում:





























