Ինդոնեզիայի ծովային եւ ձկնորսության նախկին նախարար Էդհի Պրաբովոն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ օմար թրթուրների արտահանման եւ կաշառք ստանալու հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով, հաղորդել է AP-ն:

Նա ձերբակալվել էր անցյալ տարվա նոյեմբերին Ջակարտայի օդանավակայանում՝ կնոջ հետ ԱՄՆ կատարած ուղեւորությունից տուն վերադառնալիս:

Նախարարի պաշտոնում նա չեղարկել էր օմար թրթուրների արտահանման արգելքը՝ արժանանալով քննադատությունների:

Նախկին նախարարը տուգանվել է նաեւ 400 միլիոն ռուփի (27.624 դոլար) կաշառք ստանալու համար եւ երեք տարով զրկվել պաշտոնավարելու հնարավորությունից: