Սենատում դեմոկրատական խմբավորման առաջնորդ Չալզ Շումերը կօգտագործի իր ազդեցությունը, որպեսզի մարիխուանայի արգելքի չեղարկումը դարձնի գլխավոր առաջնահերթություն, հաղորդում է The Hill-ը:
Forbes-ի համաձայն՝ ներկայում Մարիխուանան ներառված է որպես արգելված թմրանյութ, իսկ շուրջ 400 000 ամերիկացի գտնվում է բանտում կանեփի հետ կապված հանցագործությունների պատճառով:
Շումերը հայտարարել է, որ կօգտագործի իր քաղաքական ուժն ի նպաստ մարիխուանայի օրինականացման, որն անօրինական էր հայտարարվել ամբողջ երկրում 1937 թվականից:
«Ես մեծամասնության առաջին առաջնորդն եմ, որն ասել է, որ ժամանակ է չեղարկել մարիխուանայի դաշնային արգելքը, եւ որպես մեծամասնության առաջնորդ՝ ես պատրաստվում եմ առաջ տանել այդ հարցը եւ դարձնել այն առաջնահերթություն Սենատի համար»,-ասել է Շումերը:
Ավելի վաղ Շումերը ներկայացրել է օրինագիծ կանեփի վարչարարության եւ հնարավորությունների մասին, որը կչեղարկի կանեփի դաշնային արգելքն ու թույլ կտա համապատասխան ձեռնարկություններին, որոնք զբաղվում են կանեփով, հասանելիություն ստանալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ, ինչպիսիք են բանկային հաշիվներն ու փոխառությունները:
«Մարիխուանայի օրինականացումը մեծ իմաստ ունի»,-ասել է Շումերը: «Մի շարք նահանգներ, այդ թվում՝ իմ Նյու Յորք նահանգը, վերջերս օրինականացրել են (մարիխուանան): Վախճանի մասին կանխատեսումները չեն կատարվել եւ ոչ մի նահանգում: Եւ քանի որ ավելի ու ավելի շատ նահանգներ օրինականացնում են մարիխուանան, ժամանակն է, որ կանեփի մասին մեր դաշնային օրենքը լրացնի բացթողումները»:





























