Facebook-ը բավարար ջանքեր չի գործադրում COVID-19-ի եւ պատվաստանյութերի մասին ապատեղեկատվության տարածումը կանգնեցնելու համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Facebook-ին, որին պատկանում են Instagram-ն ու WhatsApp-ը, անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել իր հարթակից պատվաստումների մասին թյուր տեղեկատվությունը հեռացնելու ուղղությամբ:
Նա ասել է, որ 12 մարդ պատասխանատվություն է կրում սոցիալական ցանցերում պատվաստումների մասին ապատեղեկատվության շուրջ 65 տոկոսի համար: «Բոլոր նրանք շարունակում են ակտիվ մնալ Facebook-ում»,-ասել է Փսակին: Facebook-ին նաեւ անհրաժեշտ է ավելի արագ գործել վնասական հաղորդագրությունները հեռացնելու համար»,-ասել է նա:




























