ԱՄՆ-ն եւ Գերմանիան միասին կաշխատեն ՆԱՏՕ-ի արեւելյան Եվրոպայի երկրները «ռուսական ագրեսիայից» պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով՝ ինքն իր մտահոգությունն է հայտնել «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի կապկացությամբ: «Մենք համատեղ կպաշտպանենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ռուսական ագրեսիայից» արեւելյան թեւում,- ասել է Բայդենը:- Մինչ ես վերահաստատեցի իմ մտահոգությունները «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ, ես եւ կանցլեր Մերկելը միանգամայն համակարծիք ենք այն համոզման մեջ, որ Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները չպետք է որպես զենք օգտագործվեն հարեւաններին հարկադրելու կամ սպառնալու համար»:

Մերկելն ի պատասխան հայտարարել է, որ, չնայած Գերմանիան եւ Միացյալ Նահանգները տարբեր տեսակետներ ունեն «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ, Բեռլինը, նրա խոսքով, դեռ Ուկրաինան որպես ռուսական գազի տարանցիկ երկիր է դիտարկում: «Հյուսիսային հոսք 2-ը լրացուցիչ նախագիծ է, որը Ուկրաինայի տարածքով տարանցումը (գազը) փոխարինելու նախագիծ չէ: Ցանկացած այլ տարբերակ, ակնհայտորեն, կարող է ավելի մեծ լարվածություն ստեղծել»,- ասել է Մերկելը:

Կանցլերը հավելել է, որ Եվրոպան կարող է «մի շարք գործիքներ» օգտագործել, այդ թվում ՝ պատժամիջոցներ, եթե Ռուսաստանը բարեխիղճ չլինի Ուկրաինայի նկատմամբ: