Կանադան կարող է սեպտեմբերից բացել պատվաստված զբոսաշրջիկների համար մուտքը երկիր: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հաղորդում է AP-ը:

Նա նշել է, որ եթե ներկայիս դրական դինամիկան պահպանվի, ապա սահմանները կրկին կբացվեն:

Պանդեմիայի սկզում ԱՄՆ եւ Կանադայի կառավարությունները փակել են սահմանները:

Ավելի վաղ այս ամիս Կանադան սկսել է թուլացնել սահմանափակումները:

ԱՄՆ ճանապարհորդությունների ասոցիացիայի գնահատմամբ՝ ամեն ամիս սահմանների փակումն արժենում է 1,5 մլրդ դոլար: 2019-ին Կանադա է այցելել 22 մլն արտասահմանցի, որից 15 միլիոնը՝ ԱՄՆ-ից: