Տանզանիայում ուժի մեջ է մտել երկրում բջջային դրամական փոխանցումների վրա դրված, այսպես կոչված, «հայրենասիրության հարկը», հայտնում է BBC-ն:
Հարկը, որը երկրի խորհրդարանը հաստատել էր անցյալ ամիս, լրացուցիչ վճարներ է տրամադրում ամեն անգամ, երբ դուք հեռախոսով վճարումներ եք ուղարկում կամ ստանում:
Որոշ ձեռնարկություններ նշում են, որ հայրենասիրության հարկը տրանզակցիաների համար վճարների կրկնապատկման է հանգեցրել:
Տանզանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հավաքված գումարը կուղղվի զարգացման այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպիսին է դպրոցների ապահովումը ջրամատակարարմամբ:
Բայց նոր հարկը քննադատության տեղիք է տվել՝ արեւելաաֆրիկյան երկրի աղքատ քաղաքացիներին ուղղված լինելու համար:





























