Եվս մեկ ապտակ մեզ՝ բոլորիս։ Այս մասին Facebook-ի իր է՝ջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ չհամարձակվեք մեղադրել իրանցիներին, նրանք պարզապես արձանագրում են այս իշխանությունների համընդհանուր աբսուրդային գործելաոճը արտաքին ճակատում (շշաաատտ մեղմ ասած):

Եվ նորից, եթե անցնելու լինեք ՀՀ ԱԳՆ-ի մոտով՝ տվեք նրանց դռան զանգը և հարցրեք՝ նրանք ինչ-որ բան ունե՞ն ասելու այս մասով:

...

Ռեիսին շնորհավորել է Ալիևին «Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու առթիվ»։

Ինչպես IRNA- ն է հայտնում, Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Իբրահիմ Ռեիսին պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձին ՝ նշելով.

«Շնորհակալություն ջերմ շնորհավորանքների համար ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Օգտվելով առիթից ՝ ես շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին ՝ Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու առթիվ:

Երկու բարեկամական եղբայրական երկրների հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, երկու ժողովուրդների ընդհանուր պատմության և մշակույթի վրա, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման համար:

Կարծում եմ, որ գրավյալ տարածքներում Ադրբեջանի ինքնիշխանության հաստատման և երկու երկրների ընդհանուր սահմանների վերականգնման հիմնական գործընթացում արժե օգտագործել նոր հնարավորություններ, համատեղ ջանքերով բարձրացնել համագործակցության մակարդակը և ամրապնդել անվտանգության և կայունության մակարդակը տարածաշրջանում»:

v