Ֆլորիդայում ոստիկանները կալանավորել են 32 տարեկան տղամարդու, որը փորձում էր ալիգատորին շպրտել շենքի տանիքին։

Ինչպես տեղեկացնում է Fox 35 Orlando-ն, ոստիկանությունը կալանավորել է Ուիլյամ «Բուբու» Հոջային  դեպքի վայրում։ Հոջային մեղադրում են այն բանում, որ ալիգատորին հանել էր ազատավանդակից։ Նա ոստիկան սպաներին ասել էր, որ փորձել է դաս տալ սողունին։

Նրան ներկայացվել են կենդանիների հետ դաժան վերաբերմունքի եւ այլ հանցագործությունների մեղադրանքներ։