Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Եվրահանձնաժողովին «օրինականացված խուլիգանության» մեջ Հունգարիայի օրենսդրության հետ կապված դատական գործողություններ ձեռնարկելու մտադրության հայտարարության հետ կապակցությամբ, որը ԸՕ-ն ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականություն է համարում:
Նոր օրենքը դպրոցներին արգելում է օգտագործել նյութեր, որոնք նույնասեռականություն կամ սեռափոխություն են քարոզում, հայտնում է Reuters-ը:
«Այդ գործողություններն օրինականացված խուլիգանություն են... Եվրահանձնաժողովի դիրքորոշումն ամոթալի է»,- ասել է Վիկտոր Օրբանը: Նա հայտարարել է, որ բանավեճը հունգարացիներին թույլ տվեցին նայել «եվրոպական կյանքին», նրան, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայի դպրոցներում՝ կրկնելով, որ Հունգարիան թույլ չի տա ԼԳԲՏ ակտիվիստներին «երթով ներքեւ եւ վերեւ քայլել»՝ «սեռական քարոզ» իրականացնելով:





























