«Վոլկ-18» անօդաչու թռչող սարքերի հեռանկարային որսորդը, ՀՕՊ ROSC-1 հակազդման համալիրը, DMRL-3 մոբիլային մետեոլոկատորը եւ օդային երթեւեկության անվտանգության ապահովման այլ նոր տեխնիկական միջոցները կներկայացվեն «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի կողմից «ՄԱԿՍ-2021» ավիատիեզերական ցուցահանդեսին, որը կանցկացվի Ժուկովսկիում հուլիսի 20-ից 25-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նորույթներից ցուցահանդեսում ներառված է «Վոլկ-18» դրոնների որսորդը, օբյեկտների անվտանգության ապահովման եւ անօդաչու թռչող սարքերը չեզոքացման համար ROSC-1 ռադիոլոկացիոն օպտիկական համալիրը, DMRL-3 փոքր չափի պինդ օդերեւութաբանական ռադիոլոկատորը, թռիչքային գոտու դիտարկման X դիապազոնի «Ալկոր» ռադիոլոկացիոն կայանը, դիտարկման լայնատարածքային եւ աերոդրոմային բազմադիրքային համակարգը, ավտոմատ կախված հսկողության սարքավորումը»,- հայտնել են կոնցեռնի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ օդային երթեւեկության կառավարման բոլոր համակարգերն ու միջոցները հնարավորություն են տալիս ապահովել գլխավորը՝ անվտանգ օդային տրանսպորտային հաղորդակցություն օդում եւ ցամաքում, խուսափել վերջին տարիներին բազմիցս ծագած օդանավերի հետ կապված վտանգավոր իրավիճակներից ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: